Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել Հալեպի հայ համայնքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46855-Սիրիահայերի_օգնության_հիմնադրամը_100.000_դոլար_է_փոխանցել_Հալեպի_հայ_համայնքին
ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) 100.000 դոլար է փոխանցել սիրիական Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու համար, հայտնում է asbarez.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 13:13 Asia/Tehran
  • Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել Հալեպի հայ համայնքին

ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) 100.000 դոլար է փոխանցել սիրիական Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու համար, հայտնում է asbarez.com-ը:

Նշվում է, որ վերջին շաբաթներին հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հալեպից ստացվող նորություններին ու մշտական կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ քաղաքում տեղի ունեցող վերջին զարգացումների և հատկապես մարդասիրական դրության մասին «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալու համար:

Նշենք, որ այսկերպ ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա կտրվածքով SARF-ը հալեպահայության համար փոխանցել է 784.000 դոլար:

armedia.am/