Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Հալեպի հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46906-Քերին_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_Հալեպի_հարցը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 16:13 Asia/Tehran
  • Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Հալեպի հարցը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցը։

Այդ մասսին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց հաղորդմամբ՝ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հալեպի բախումներով լի շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին։

Չավուշօղլուն կարևորել է Հալեպում հրադադարի պահպանումը, որը հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել երեկ։ Չավուօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղ բնակիչների տարհանմանն ուղղված իր ջանքերը։

1in.am