Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Հալեպի հարցը
Դեկտեմբեր 15, 2016 16:13 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցը։
Այդ մասսին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց հաղորդմամբ՝ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հալեպի բախումներով լի շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին։
Չավուշօղլուն կարևորել է Հալեպում հրադադարի պահպանումը, որը հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել երեկ։ Չավուօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի խաղաղ բնակիչների տարհանմանն ուղղված իր ջանքերը։
1in.am
Պիտակ