ՄԱԿ-ի և Արևմուտքի ցուցադրական մտահոգությունը Հալեպի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46945-ՄԱԿ_ի_և_Արևմուտքի_ցուցադրական_մտահոգությունը_Հալեպի_վերաբերյալ
Հինգշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ՝ Ստեֆան դե Միստուրան հայտարարել Է.«Հալեպի ազատագրմամբ Սիրիայի ճգնաժամը չի լուծվելու: Ուստի բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն` այդ երկրում տիրող ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար»:Այս մասին հայտնել է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 08:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի և Արևմուտքի ցուցադրական մտահոգությունը Հալեպի վերաբերյալ

Հինգշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ՝ Ստեֆան դե Միստուրան հայտարարել Է.«Հալեպի ազատագրմամբ Սիրիայի ճգնաժամը չի լուծվելու: Ուստի բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն` այդ երկրում տիրող ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար»:Այս մասին հայտնել է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

 

Մտահոգություն հայտնելով Սիրիայում, մասնավորապես օրերս ազատագրված Հալեպ քաղաքում բախումները շարունակվելու կապակցությամբ, Ստեֆան դե Միստուրան հայտարարել է.«Սիրիայի կառավարությունը մեզ թույլ չի տալիս  մասնակցել Հալեպից խաղաղ բնակիչների տարհանմանը»:

«Առանց հրադադարի, Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքը կվերածվի մեկ այլ Հալեպի»,ասել է նա:

Մամլո ասուլիսի ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է.«Արևմուտքը մտահոգված է Սիրիայում հատկապես Հալեպում տիրող իրավիճակի կապակցությամբ»:

Որոշ երկրներ ու ՄԱԿ-ն այն դեպքում են մտահոգություն հայտնում Հալեպի խաղաղ բնակիչների վիճակի ու այդ քաղաքում տեղակայված զինված խմբավորումների կապակցությամբ, երբ անցած հինգ տարիների ընթացքում ոչ մի քայլ չեն կատարել այդ շրջաններում բախումների դադարեցման և հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ: