Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը
Թուրքիան և Ռուսաստանը մտադրություն ունեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությանն` այս մասին Կոժինը խոսել է Մոսկվայում կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:
«Հանդիպումը կառուցողական բնույթ ուներ: Այն ցույց տվեց կողմերի լուրջ մտադրությունը` ռազմատեխնիկական ոլորտում լիակատար համագործակցության ընդլայնման հարցում»:
Նա հավելել է, որ քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցության հիմնական ուղղությունները ռազմատեխնիկական ոլորտում:
armedia.am/