Սաուդյան Արաբիան, Քաթարը և Քուվեյթը օգնություն են ցուցաբերել Գերմանիայի սելեֆիականներին
Վկայակոչելով Գերմանիայի հետախուզական կազմակերպության զեկույցը, լրատվամիջոցները հաղորդել են, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Քուվեյթը օգնություն են ցուցաբերել Գերմանիայի սելեֆիականներին:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի արտաքին հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Քուվեյթը Գերմանիայում թաքֆիրական գաղափարներ տարածող ուսումնական հաստատություններ ստեղծելուց բացի, գումարներ են հատկացրել այդ երկրի սելեֆիականներին:
Գերմանիայի հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ Գերմանիայում թաքֆիրական գաղափարներ տարածող ուսումնական հաստատությունները կապի մեջ են երկրի պետական բաժինների հետ:
Հաղորդման համաձայն, հավանաբար Եվրոպայում թաքֆիրական գաղափարներ տարածող անձանց ցուցակ կպատրաստվի և կարգելվի նրանց մուտքը շենգենյան գոտոը երկրներ:
Սաուդյան վարչակազմը տարբեր ձևերով ծայրահեղական գաղափարներ է տարածում: Սաուդյան Արաբիայի դպրոցներում ոխ ու ատելություն են տարածում վահաբիականությունը մերժողների նկատմամբ և ծայրահեղական մտքեր են ուսուցանում: