Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հալեպում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47134-Լավրովն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_իրավիճակը_Հալեպում
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը Հալեպում և Սիրիայի հարցով Մոսկվայում դեկտեմբերի 27-ին կայանալիք եռակողմ (ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների մասնակցությամբ) հանդիպման նախապատրաստությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 18:21 Asia/Tehran
  • Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հալեպում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը Հալեպում և Սիրիայի հարցով Մոսկվայում դեկտեմբերի 27-ին կայանալիք եռակողմ (ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների մասնակցությամբ) հանդիպման նախապատրաստությունը։

Այս մասին հայտնել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

«Այսօր կայացել է մեր նախարարի հեռախոսազրույցը Ռուսաստանի արտործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարները քննարկել են իրավիճակը Հալեպում, քաղաքի բնակիչների տարհանումը, ինչպես նաև նախապատրաստությունը Մոսկվայում Սիրիայի հարցով ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ծրագրված հանդիպմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը։

http://armedia.am/