Երկու հայ նախարար՝ Լիբանանի նոր կառավարությունում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47305-Երկու_հայ_նախարար_Լիբանանի_նոր_կառավարությունում
Սաըդ Հարիրին ներկայացրել է Լիբանանի 30 հոգանոց նոր կառավարությունը, որի կազմում ընդգրկված են երկու հայ նախարարներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 04:06 Asia/Tehran
  • Երկու հայ նախարար՝ Լիբանանի նոր կառավարությունում

Սաըդ Հարիրին ներկայացրել է Լիբանանի 30 հոգանոց նոր կառավարությունը, որի կազմում ընդգրկված են երկու հայ նախարարներ:

ԻՌՆԱ-ի կիրակի գիշեր կատարած հաղորդման համաձայն, Լիբանանի կառավարության նոր կազմը ներկայացվել է այդ երկրի նախագահ գեներալ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Սաըդ Հարիր ներկայությամբ գումարված նիստում:

Այս կապակցությամբ վարչապետի խոսնակ Մոհամմեդ Ֆալիֆելը մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է նախկին կառավարության վարչապետ Թամամ Սալամի հրաժարականն ընդունելու, ինչպես նաև վարչապետի պարտականությունները Սաըդ Հարիրիին և նոր կառավարությանը փոխանցելու մասին Լիբանանի նախագահի հրամանագիրը:

Լիբանանի նոր կառավարության կազմում իրենց պաշտոններում վերականգնվել են նախկին ԱԳ նախարար Ջեբրան Բասիլն ու ՆԳ նախարար Նահադ Ալ-Մաշնուղը:

Լիբանանի կառավարության կազմում ընգրկված են նաև երկու հայ նախարարներ: Սաըդ Հարիր կառավարության  կազմում  ՀՅԴ-ն ներկայացնող Ավետիս Գիդանյանը կզբաղեցնի զբոսաշրջության հարցերով պետնախարարի պաշտոնը, իսկ նախկին կառավարության անդամ Ժան Օգասապյանը կվարի կանանց հարցերի նորաստեղծ պետնախարարության պարտականությունները: