Եվրոպայի ղեկավարները Ռուսաստանից պահանջեցին դադարեցնել ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծումը
Եվրոպայի ղեկավարները Ռուսաստանից պահանջել են դադարեցնել Սիրիայում թաքֆիրական զինված խմբերի դիրքերի ռմբակոծումը:
ԵՄ-ի ղեկավարներն ուրբաթ օրը Ռուսաստանից պահանջելով դադարեցնել Սիրիայում արևմուտքի կողմից հովանավորվող թաքֆիրական զինված խմբերի ռմբակոծումը, Մոսկվային մեղադրեցին, որ իր քայլերով վտանգում է Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և սատարում է դեպի Եվրոպա փախստականների ալիքի ծավալմանը:
ԵՄ-ի ղեկավարների այս պահանջը ներկայացվել է Սիրիայում բախումների դադարեցման ուղղությամբ գերպետությունների համաձայնությունից մեկ շաբաթ անց: Հրադադարը տարածվում է նաև այն տարածքներում որտեղ կենտրոնացած են Ռուսաստանի ավիահարվածները: Նրանք նաև պահանջել են գործադրել Սիրիայում բախումներին վերջ տալու կապակցությամբ համաձայնության գործադրումը:
ԵՄ-ի ղեկավարներն իրենց նիստի ավարտին մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել են, որ ԵԽ-ն Սիրիայի իշխանություններին ու նրա դաշնակիցներին կոչ է անում դադարեցնել «ոչ-ահաբեկչական» ընդդիմադիր խմբերի դեմ հարձակումները, որոնք վտանգում են խաղաղության հեռանկարը և սատարում են փախստականների ճգնաժամի ծավալմանը: ԵՄ-ի ղեկավարները նաև հայտարարել են, որ շտապ կերպով պիտի գործադրվի Սիրիայում բախումներին վերջ տալու շուրջ համաձայնությունը: