Քրդական մի խումբ իր վրա է վերցրել Անկարայի պայթյունի պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4786-Քրդական_մի_խումբ_իր_վրա_է_վերցրել_Անկարայի_պայթյունի_պատասխանատվությունը
Քուրդստանի ազատության բազեներ՝ ԹԱՔ կոչվող խումբն իր վրա վերցրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 04:44 Asia/Tehran
  • Քրդական մի խումբ իր վրա է վերցրել Անկարայի պայթյունի պատասխանատվությունը

Քուրդստանի ազատության բազեներ՝ ԹԱՔ կոչվող խումբն իր վրա վերցրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը:

ՔԲԿ-ին կից այս խումբը հայտարարել է, որ այս հարձակումն իրականացվել է ի հակազդեցություն Էրդողանի կառավարության վարած քաղաքականությունների:

Այս խումբն ընդգծելով, որ շարունակելու է իր հարձակումներն ավելացրել է, որ այս հարձակումն իրականացրել է Վան քաղաքում ծնված Թուրքիայի 26-ամյա մի քաղաքացի:

Հիշյալ խումբն ավելի վաղ իր վրա էր վերցրել Ստամբուլի երկրորդ միջազգային օդանավակայանի դեմ հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել էր մի մաքրարար և մեկ ուրիշը վիրավորվել էր:

Թուրքիան ու ԱՄՆ-ն ՔԲԿ-ի նման ահաբեկչական են որակել այս խմբին:

Այս լուրը հրապարակվել է այն դեպքում, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի գիշեր հայտարարեց, որ Անկարան հայտնաբերել է չորեքշաբթի գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում որոտած և 28 զոհեր խլած ահաբեկչական այս պայթյունի հեղինակին:

Սիրիայի Քրդերի դեմոկրատական միավորում կուսակցության առաջնորդը հերքել է Անկարայի պայթյունին Սիրիայի քրդական ուժերի մասնակցությունը: