Քրդական մի խումբ իր վրա է վերցրել Անկարայի պայթյունի պատասխանատվությունը
Քուրդստանի ազատության բազեներ՝ ԹԱՔ կոչվող խումբն իր վրա վերցրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը:
ՔԲԿ-ին կից այս խումբը հայտարարել է, որ այս հարձակումն իրականացվել է ի հակազդեցություն Էրդողանի կառավարության վարած քաղաքականությունների:
Այս խումբն ընդգծելով, որ շարունակելու է իր հարձակումներն ավելացրել է, որ այս հարձակումն իրականացրել է Վան քաղաքում ծնված Թուրքիայի 26-ամյա մի քաղաքացի:
Հիշյալ խումբն ավելի վաղ իր վրա էր վերցրել Ստամբուլի երկրորդ միջազգային օդանավակայանի դեմ հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել էր մի մաքրարար և մեկ ուրիշը վիրավորվել էր:
Թուրքիան ու ԱՄՆ-ն ՔԲԿ-ի նման ահաբեկչական են որակել այս խմբին:
Այս լուրը հրապարակվել է այն դեպքում, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի գիշեր հայտարարեց, որ Անկարան հայտնաբերել է չորեքշաբթի գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում որոտած և 28 զոհեր խլած ահաբեկչական այս պայթյունի հեղինակին:
Սիրիայի Քրդերի դեմոկրատական միավորում կուսակցության առաջնորդը հերքել է Անկարայի պայթյունին Սիրիայի քրդական ուժերի մասնակցությունը: