Ռոհանին կարևորել է Իրան-Ղազախստան համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47890-Ռոհանին_կարևորել_է_Իրան_Ղազախստան_համագործակցության_ընդլայնումը
«Ղազախստանը իսլամական կարևոր երկիր է Կենտրոնական Ասիայում և Իրանի համար լավ հարևան` Կասպից ծովում»,ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 14:24 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրան-Ղազախստան համագործակցության ընդլայնումը

«Ղազախստանը իսլամական կարևոր երկիր է Կենտրոնական Ասիայում և Իրանի համար լավ հարևան` Կասպից ծովում»,ասել է ԻԻՀ նախագահը:

 

Դեկտեմբերի 22-ին Աստանայում Իրանի և Ղազախստանի  ղեկավարները ստորագրել են  համագործակցության հինգ փաստաթուղթ,որից հետո ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել  է.«Որպես Ասիա տարածաշրջանի երկու իսլամական կարևոր երկրներ ՝ Իրանի և Ղազախստանի սերտ հարաբերությունները և համատեղ գործունեությունը բխում են երկու երկրի և տարածաշրջանի շահերից»:

Նշելով ,որ Իրաքի ու Սիրիայի ժողովուրդների վիճակը մտահոգիչ է, Իրանի նախագահն ասել է.«Իսլամական աշխարհի երկրները պետք է նպաստեն այս խնդիրների կարգավորմանը և  տարածաշրջանում կայունության ու անվտանգության վերականգնմանը »:

«Տարածաշրջանային գործունեության շրջանակում Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու համար»,նշել է նախագահ Ռոհանին:

Ղազախստանի նախագահ՝ Նուր Սուլթան Նազարբաևն ասել է.-«Երկաթգծի կառուցումը և տարանցիկ հարաբերությունները կարող են նպաստել  Իրան-Ղազախստան հարաբերությունների ընդլայնմանը և հանդիսանալ կարևոր գործոն տարածաշրջանային համագործակցության համար»:

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Հայաստան կատարած այցն ավարտելուց հետո, ուղևորվեց Ղազախստան: