ԻԼԻՊ-ը սպառնացել է Թուրքիային
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը սպառնացել է Թուրքիային, նշելով, որ այդ երկիրը ջիհադի երկիր է:
Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի ուրբաթ օրը կատարած հաղորդման, ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի թուրք անդամ Աբուհասան Ալ-Թորքին մի տեսագրության մեջ սպառնացել է Թուրքիային, այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին բռնապետ անվանել և հավելել, որ նա պիտի պատժվի մուսուլմանների դեմ իրականացրած քայլերի պատճառով:
Տեսագրության մեջ նաև ընդգծվել է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներն ավերվելու և պայթեցվելու են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից:
Նույն կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում ելույթի ժամանակ ընդգծել է, որ խիստ պատասխան է տրվելու ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:
Էրդողանն այս հայտարարությոնն արել է այն բանից հետո, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը հինգշաբթի օրը հրապարակեց Հալեպի արվարձանում գտնվող Ալ-Բաբ քաղաքի բախումներում գերևարված երկու թուրք զինվորների ողջակիզման տեսագրությունը:
Թուրքիայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը տեղեկացրեցին Ստամբուլ քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 31 անդամների ձերբակալության մասին: