Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ ահաբեկիչների մեջ կան հազարավոր սաուդացիներ
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը խոստովանել է, որ Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում կան ավելի քան 2000 սաուդցի ահաբեկիչներ:
Չնայած Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած հայտարարությանը, այդ երկրի պաշտոնյաները փորձում են այդ թիվը փոքր ներկայացնելով, կանխել տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հեղինակության անկումը:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուրջ 2093 սաուդցի զինյալներ արտերկրում միացել են ահաբեկչական խմբերին:
Հաղորդման համաձայն, այդ ահաբեկիչների շուրջ 70 տոկոսը գտնվում են Սիրիայում:
Եմենը գտնվում է երկրորդ, Աֆղանստանը՝ երրորդ և Իրաքը վերջին տեղում:
Թալիբների, Ալ-Ղաիդայի և այսօր ԻԼԻՊ-ի և Ալ-Նուսրայի ճակատի կողմից ծայրահեղականության տարածումն այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ Սաուդյան Արաբիայի համագործակցության հետևանք է: Թէ Սաուդյան Արաբիան և թե ԱՄՆ-ը հայտարարում են,թե պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն իրականում հովանավորում են նրանց: