Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը փրկեց Հալեպի բնակչիչների կյանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48625-Ռուսաստանի_Իրանի_ու_Թուրքիայի_համագործակցությունը_փրկեց_Հալեպի_բնակչիչների_կյանքը
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի արևելյան տարածքի էվակոացման հարցում Իրանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունը շատ կյանքեր փրկեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 04:06 Asia/Tehran
  • Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը փրկեց Հալեպի բնակչիչների կյանքը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքի արևելյան տարածքի էվակոացման հարցում Իրանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունը շատ կյանքեր փրկեց»:

Համաձայն «Press Tv»-ի հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն անդրադառնալով  Հալեպ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ժողովրդի կյանքը փրկելու հարցում Իրանի ու Թուրքիայի ազդեցիկ դերակատարությանը, հավելել է. «Ռուսաստանն ընդլայնելու է Սիրիայում Իրանի ու Թուրքիայի հետ իր համագրծակցությունը»:

Լավրովը  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում խաղաղության հավանական բանակցությունների սեմին տեղեկացրել է Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների երկխոսության հավանականության մասին:

Նա չի հայտարարել, թե այդ երկխոսությունը երբ և ընդդիմադիր որ խմբի հետ է կատարվել:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ու զինված ընդդիմադիրների ներկայացուցիչը համարվող «Բանակցության գերագույն կոմիտե» խումբը հայտարարել է, որ տեղյակ չէ  բանակցությունների մասին:

Ավելի Վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան, Թեհրանն ու Անկարան և Սիրիայի նախագահը համաձայնել են, որպեսզի խաղաղության բանակցությունները տեղի ունենան Ղազախստանի մայրաքաղաքում:

Ակնկալվում է, որ այդ բանակցությունները տեղի կունենան 2017 թվականի հունվարի կեսերին`  Աստանայում: