Էրդողան. ԱՄՆ-ն պաշտպանում է ԻԼԻՊ-ին
Թուրքիայի նախագահը հաստատեց, որ ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիան Սիրիայում պաշտպանում է ահաբեկչական խմբերին:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրն Անկարայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ունի ապացույցներ, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում պաշտպանում է ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին ու քրդական զինված մի խմբավորման:
«Ամերիկյան կոալիցիան չի կատարում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ իր տված խոստումները»,-հայտարարել է Էրդողանը:
ԱՄՆ-ի գլխավորությամբ և 60 երկրի մասնակցությամբ ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան, այս խմբի դեմ պայքարի պատրվակով 2014 թվականի սեպտեմբերից ավիահարվածներ է իրականացնում Սիրիայի ու Իրաքի տարածքներում: