Էրդողանի ուշացած խոստովանությունն այդ երկրում տիրող անապահովության մասին
Թուրքիայի նախագահն այդ երկրի անվտանգությունը պայմանավորել է Սիրիայում ու տարածաշրջանի այլ երկրներում անվտանգության վերականգմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հինգշաբթի օրը Անկարայի մետրոյի նոր գծի բացման հանդիսության ժամանակ ասել է. «Թուրքիան միայն Գազիայնթափ քաղաքով չի սահմանափակվում և անվտանգությունը պիտի որոնել այդ երկրի սահմաններից դուրս և հարևան երկրներում»:
Էրդողանն այն պայմաններում է նման հակասական հայտարարություն կատարում, երբ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի քաղաքականություն է որդեգրել և ռազմական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերելով զինված ու ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին, դերակատար է եղել Սիրիայում ու Իրաքում անապահովության առաջացման մեջ:
Թուրքիայի նախագահը քննադատելով ամերիկացի պաշտոնյաներին, ասել է. «Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի և նրա հովանավորած ուժերի գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից որևէ հովանավորություն չի ցուցաբերվել»:
Թուրքիայի կառավարության խոսնակ Էբրահիմ Քալինը հինգշաբթի օրն ասել է. «Թուրքիան հիմք ընդունելով իր ինքնիշխանությունն իրավունք ունի փակել հարավային Ադանա նահանգում գտնվող «Ինջերլիք»-ի ավիաբազան»:
«Թուրքիայի իշխանություններն այս ավիաբազան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների դիմաց փակելու կապակցությամբ դեռ որոշում չեն ընդունել»,-հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քալինը: