Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները. The Wall Street Journal
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49849-Սաուդյան_Արաբիան_կրճատել_է_նավթի_արդյունահանման_ծավալները._the_wall_street_journal
Սաուդյան Արաբիան 2016թ. Հոկտեմբերից կրճատել է նավթի արդյունահանումը օրական մինչև 486 հազար բարելով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 08:51 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կրճատել է նավթի արդյունահանման ծավալները. The Wall Street Journal

Սաուդյան Արաբիան 2016թ. Հոկտեմբերից կրճատել է նավթի արդյունահանումը օրական մինչև 486 հազար բարելով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Աղբյուրիի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ամբողջությամբ կատարել է արդյունահանման նվազեցման ծրագիրը, եթե ոչ ավելին: Նա նաև նշել է, որ նավթի արտադրությունը օրական կրճատվել է մինչև 10.058 միլիոն բարելի, ինչը համապատասխանում է այն մակարդակին, որը համաձայնեցվել էր ՕՊԵԿ-ի հետ:

Այսպիսով՝ աշխարհում նավթի խոշորագույն արտահանողը կատարել է արդյունահանման նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՕՊԵԿ-ի շրջանակներում:

1in.am