Ալ-Էբադի.«Թուրքիան Իրաքից կհանի իր զորքերը»
Հունվարի 7-ին Բինալի Յըլդրամի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Թուրքիան խոստացել է Իրաքի հյուսիսիային Բաաշիղէ զորակայանից դւորս բերել իր զինված ուժերին և հարգել Իրաքի ազգային ինքնիշխանությունը»:
Ալ-Էբադին ասել է.«Իմ թուրք պաշտոնակցի հետ համաձայնության ենք եկել բարիդրացիական հարավերությունների հաստատման և միմյանց ներքին խնդիրների չմիջամտելու շուրջ»:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է.«Անկարան երբեք թույլ չի տա, որ Իրաքի միասնության և իշխանության դեմ քայլեր կատարվեն»:
Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված թուրք զորայինների ներկայության մասին Յըլդրմն ասել է, որ Անկարան խոստացել է շատ շուտով պարզել իր զինյալների վիճակը:
Իաքի հյուսիսային Բաաշիղե քաղաքի զորակայանում հարյուրավոր թուրք զինյալների ներկայության պատճչով սրվել են Բաղդադի և Անկարայի հարաբերությունները: Բաղդադի հետ հարաբերությունները նորմալացնելու նպատակով շաբաթ օրը Իրաք է ժամանել Թուրքիայի վարչապետը: