Թուրքիայում ոստիկանությունը ինտերնետ օգտատերերի անձնական տվյալները ուսումնասիրելու իրավունք է ստացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50173-Թուրքիայում_ոստիկանությունը_ինտերնետ_օգտատերերի_անձնական_տվյալները_ուսումնասիրելու_իրավունք_է_ստացել
Թուրքիայի կառավարության պաշտոնական տպագիր օրգանը` «Ռեսմի Գազեթե»-ն, հրապարակել է նախարարների խորհրդի երեք նոր որոշումները, որոնք ընդունվել են երկրում արտակարգ դրության ռեժիմին համաձայն և օրենքի ուժ ունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 14:04 Asia/Tehran
  • Թուրքիայում ոստիկանությունը ինտերնետ օգտատերերի անձնական տվյալները ուսումնասիրելու իրավունք է ստացել

Թուրքիայի կառավարության պաշտոնական տպագիր օրգանը` «Ռեսմի Գազեթե»-ն, հրապարակել է նախարարների խորհրդի երեք նոր որոշումները, որոնք ընդունվել են երկրում արտակարգ դրության ռեժիմին համաձայն և օրենքի ուժ ունեն:

: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ի թիվս այլ որոշումների` նախատեսվում է նաև փակել 83 ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց գործունեությունը «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում»: Իրավապահ մարմիններին պաշտոնապես թույլատրվում է ինտերնետում վերահսկում իրականացնել, ինչպես նաև ուսումնասիրել վիրտուալ դաշտի օգտատերերի անձնական տվյալները: Միևնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքացիները, որոնք երեք ամիսների ընթացքում կհրաժարվեն արտասահմանից Թուրքիա վերադառնալիս ենթարկվել պաշտոնական կառույցների պահանջներին, կարող է զրկվեն երկրի քաղաքացիությունից: Թուրքիայի խորհրդարանը հունվարի 3-ին հաստատել է կառավարության` երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկը: Հունվարի 19-ից 90 օրով Թուրքիայում կրկին արդակարգ դրության ռեժիմ է հաստատվելու:

Ankakh.com