Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների ընդդիմադիրները հանրահավաք կազմակերպեցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50332-Թուրքիայի_սահմանադրական_բարեփոխումների_ընդդիմադիրները_հանրահավաք_կազմակերպեցին
Թուրքիայի նախագահի լիազորությունների ընդլայնման նպատակով կառավարության կողմից իրականացվող Սահմանադրական բարեփոխումների հարյուրավոր ընդդիմադիրներ հանրահավաք են կազմակերպել այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 04:08 Asia/Tehran
  • Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների ընդդիմադիրները հանրահավաք կազմակերպեցին

Թուրքիայի նախագահի լիազորությունների ընդլայնման նպատակով կառավարության կողմից իրականացվող Սահմանադրական բարեփոխումների հարյուրավոր ընդդիմադիրներ հանրահավաք են կազմակերպել այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը և մի քանի հասարակական կազմակերպություններ ու փաստաբանական պալատներ, երկուշաբթի օրը կազմակերպված հանրահավաքին մասնակցելու կոչ էին հրապարակել:

Բողոքարարներից շատերը ոստիկանության ուժերի ճնշման ներքո նահանջել են դեպի Թուրքիայի խորհրդարանի մուտքի գլխավոր դարպասները տանող գլխավոր ճանապարհից: Ոստիկանությունը նրանց ցրելու համար օգտվել է արցունքաբեր գազերից ու ջրցան սարքերից:

Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է իշխանական համակարգը հանրապետականի փոխելու նպատակով այդ երկրի Սահմանադրության   բարեփոխումները:

Նկատի առնելով Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության մեծամասնություն լինելն ակնկալվում է, որ այս բարեփոխումների նախագիծը վավերացվի խորհրդարանում, որից հետո հանրաքվեի պիտի դրվի:

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների արդյունքում վարչապետի լիազորությունների խոշոր բաժինը փոխանցվում է նախագահին:

Այս բարեփոխումները գործադրվելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը դառնալու է այդ երկրի գործադիր թիվ մեկ պաշտոնատարը: