Թուրքիայի վարչապետն Իրաքում այցելել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ
Իրաքի խորհրդարանում Նինվե նահանգի պատգամավորը հրահրիչ քայլ է բնութագրել Թուրքիայի վարչապետի այցելությունն այդ երկրում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ :
«Ալ-Մալումա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Աբդոլռահման Ալ-Լավիզին ասել է.«Բինալի Յըլդըրըմի այցը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ, համարվում է բացահայտ միջամտություն Իրաքի ներքին հարցերին»:
Ավելի վաղ, զգուշացնելով Անկարային վստահելու կապակցությամբ, Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ Հուշիար Աբդուլլահն ասել էր.«Անտեսելով Իրաքի կառավարության ու ժողովրդի պաշտոնական բողոքները, Իրաքում թուրք զորայինների ներկայության շարունակվելը վկայում է Թուրքիայի ոչ-բարյացակամ մտադրության մասին»:
Անցյալ շաբաթ օրը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն Բաղդադ է ժամանել Թուրքիայի վարչապետը: Նա երկկողմ հարաբերությունների թեմայով հանդիպում և զրույց է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
2015 թվականի վերջին, քուրդ փեշմարգա ուժերին վերապատրաստելու և ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, Թուրքիան ապօրինի կերպով հարյուրավոր զորայիններ տեղակայեց Մոսուլի Բաշիղայի ռազմաբազայում: Այդ քայլը լարվածություն առաջացրեց երկու երկրի հարաբերություններում: