Թուրքիան մեծ հարձակման առաջ է կանգնած. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կանգնած է մի մեծ հարձակման առաջ, որին փորձում է դիմակայել, գրում է թուրքական haberler.com կայքը:
«Մենք դեմ առ դեմ ենք կանգնած մի մեծ հարձակման: Սակայն մեզ վրա հարձակվում են ոչ թե նրա համար, որ թույլ ենք, այլ նրա համար, որ ուժեղ ենք: 2013թ.-ից սկսած մեր ունեցած խնդիրները դիտավորյալ են ստեղծվում, որպեսզի Թուրքիան ընկճվի՝ կենտրոնանալով ներքին խնդիրների վրա, և արտաքին քաղաքականության մեջ անկարող դառնա», - հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ երկիրը խնդիրների առաջ է կանգնած՝ 3 մլն իրաքցի և սիրիացի փախստականների ընդունելով, սակայն այդ խնդիրները լուծելու և ներգաղթյալներին քաղաքացիություն տրամադրելու հարցում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում:
tert.am