Թուրքիան մեծ հարձակման առաջ է կանգնած. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50407-Թուրքիան_մեծ_հարձակման_առաջ_է_կանգնած._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կանգնած է մի մեծ հարձակման առաջ, որին փորձում է դիմակայել, գրում է թուրքական haberler.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 11:48 Asia/Tehran
  • Թուրքիան մեծ հարձակման առաջ է կանգնած. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կանգնած է մի մեծ հարձակման առաջ, որին փորձում է դիմակայել, գրում է թուրքական haberler.com կայքը:

«Մենք դեմ առ դեմ ենք կանգնած մի մեծ հարձակման: Սակայն մեզ վրա հարձակվում են ոչ թե նրա համար, որ թույլ ենք, այլ նրա համար, որ ուժեղ ենք: 2013թ.-ից սկսած մեր ունեցած խնդիրները դիտավորյալ են ստեղծվում, որպեսզի Թուրքիան ընկճվի՝ կենտրոնանալով ներքին խնդիրների վրա, և արտաքին քաղաքականության մեջ անկարող դառնա», - հայտարարել է Էրդողանը: 

Նա նաև նշել է, որ երկիրը խնդիրների առաջ է կանգնած՝ 3 մլն իրաքցի և սիրիացի փախստականների ընդունելով, սակայն այդ խնդիրները լուծելու և ներգաղթյալներին քաղաքացիություն տրամադրելու հարցում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում:

tert.am