Թուրքագետ. Անկարան որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50410-Թուրքագետ._Անկարան_որոշել_է_հրաժարվել_իր_դաշնակից_ԻՊ_ից
Թուրքիան անում է ամեն բան, որպեսզի թուրք–սիրիական սահմանը չանցնի քրդերի հսկողության տակ։ Այս մասին հունվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 12:00 Asia/Tehran
  • Թուրքագետ. Անկարան որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից

Թուրքիան անում է ամեն բան, որպեսզի թուրք–սիրիական սահմանը չանցնի քրդերի հսկողության տակ։ Այս մասին հունվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայի հարցով գնացել է Ռուսաստանի հետ համագործակցության, այսինքն՝ որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից։ Սաֆրաստյանի կարծիքով դրա նպատակը Սիրիայում ազդեցության գոտիներ ձեռք բերելն ու 100 կմ սահմանին հսկողություն պահպանելն է։ «Այդպիսով՝ Թուրքիան իր համար Սիրիայում կատարվող իրադարձություններում խոսքի իրավունք է ստանում»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

news.am/