Թուրքիայի վարչապետը քննադատել է ԵՄ-ին
Թուրքիայի վարչապետը քննադատել է ահաբեկչական խմբերի հանդեպ ԵՄ-ի երկակի չափանիշները:
«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է. «Ահաբեկչական խմբերի հանդեպ կիևառվող ԵՄ-ի չափանիշները խաղաղության համար լուրջ սպառնալիք, իսկ աշխարհի ժողովուրդների նկատմամբ դավաճանություն են համարվում»:
«ՔԲԿ-ին ու ԻԼԻՊ-ին առանձնացնեը վկայում է ԵՄ-ի երկակի քաղաքականությունների մասին»,-հայտարարել է Բինալի Յըդըրըմը:
Թուրքիայի վարչապետը հավելել է. «Եվրոպայի անվտանգությունը սկիզբ է առնում Թուրքիայից և այս երկրում անվտանգության հաստատումը կանխում է Եվրոպայում անապահովության տարածումը: Իսկ Թուրքիան աշխարհում կայունություն հաստատելու համար որևէ ջանք չի խնայում»:
Թուրքիան մեղադրվում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ: «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբին և Սիրիայի ազատ բանակ կոչվող խմբին պաշտպանելը և ԻԼԻՊ-ից նավթ գնելն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի երկակի քաղաքականության բացահայտիչն են: