Թուրքիայի վարչապետը քննադատել է ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50476-Թուրքիայի_վարչապետը_քննադատել_է_ԵՄ_ին
Թուրքիայի վարչապետը քննադատել է ահաբեկչական խմբերի հանդեպ ԵՄ-ի երկակի չափանիշները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 04:18 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը քննադատել է ԵՄ-ին

Թուրքիայի վարչապետը քննադատել է ահաբեկչական խմբերի հանդեպ ԵՄ-ի երկակի չափանիշները:

«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է. «Ահաբեկչական խմբերի հանդեպ կիևառվող ԵՄ-ի  չափանիշները խաղաղության համար լուրջ սպառնալիք, իսկ աշխարհի ժողովուրդների նկատմամբ դավաճանություն են համարվում»:

«ՔԲԿ-ին ու ԻԼԻՊ-ին առանձնացնեը վկայում է ԵՄ-ի երկակի քաղաքականությունների մասին»,-հայտարարել է Բինալի Յըդըրըմը:

Թուրքիայի վարչապետը հավելել է. «Եվրոպայի անվտանգությունը սկիզբ է առնում Թուրքիայից և այս երկրում անվտանգության հաստատումը կանխում է Եվրոպայում անապահովության տարածումը: Իսկ Թուրքիան աշխարհում կայունություն հաստատելու համար որևէ ջանք չի խնայում»:

Թուրքիան մեղադրվում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ: «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբին և Սիրիայի ազատ բանակ կոչվող խմբին պաշտպանելը և ԻԼԻՊ-ից նավթ գնելն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի երկակի քաղաքականության բացահայտիչն են: