Աուն. Հեզբոլլահին Իրանի օժանդակությունն իրականացվում է դիմադրությանը պաշտպանելու շրջանակում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50548-Աուն._Հեզբոլլահին_Իրանի_օժանդակությունն_իրականացվում_է_դիմադրությանը_պաշտպանելու_շրջանակում
Լիբանանի նախագահն ասել է, որ Հեզբոլլահին ԻԻՀ-ի օժանդակություններն իրականացվում են դիմադրությանը պաշտպանելու քաղաքականության շրջանակում և երբևէ չեն արգելել արաբական աշխարհի հետ Լիբանանի բնականոն հարաբերությունների հաստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 08:41 Asia/Tehran
  • Աուն. Հեզբոլլահին Իրանի օժանդակությունն իրականացվում է դիմադրությանը պաշտպանելու շրջանակում

Լիբանանի նախագահն ասել է, որ Հեզբոլլահին ԻԻՀ-ի օժանդակություններն իրականացվում են դիմադրությանը պաշտպանելու քաղաքականության շրջանակում և երբևէ չեն արգելել արաբական աշխարհի հետ Լիբանանի բնականոն հարաբերությունների հաստատմանը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն Միշել Աունը Արաբիա կատարած ուղևորության ընթացքում Լիբանանի Հեզբոլլահին Իրանի օժանդակության կապակցությամբ ընդգծել է, որ այդ օժանդակությունը դիմադրությանը պաշտպանելու քաղաքականության շրջանակում վերածվել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի:

Լիբանանի նախագահ Միշել Աունը հավելել է. «Լիբանանի տարածքում մեկ իշխանություն գոյություն ունի, որը պատասխանատու է քաղաքացիների ու խմբավորումների անվտանգության համար և երաշխավորում է սահմանների պաշտպանությունը: Սսակայն սահմաններից այն կողմ առկա են ճգնաժամեր, որոնք Լիբանանի վերահսկողության տակ չեն գտնվում և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ դերակատարների կարիք է զգացվոմ»:

«Լիբանանում ընտրությունների օրենքի հետ կապված խնդրի կարգավորումը զետեղված է Թաեֆի համաձայնագրում, որին լիբանանցիները անվելի վաղ դեմ էին, սակայն այսօր պահանջում են դրա գործադրումը»,-հայտարարել է Լիբանանի նախագահը: