Արաբիան պարտատոմսեր թողարկելու տեսակետից նոր մրցանիշ է արձանագրել
Բյուջեի դեֆիցիտի և համաշխարհային շուկաներում նավթի գների տատանումից սկիզբ առած բարդությունների պատճառով, Սաուդյան Արաբիան տեղեկացրել է ֆինանսական աղբյուրների բացը լրացնելու համար պարտատոմսերի թողարկման տեսակետից նոր մրցանիշ արձանագրելու մասին:
Համաձայն ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Սաուդյան Արաբիան վերջին ամիսներին 17.5 միլիարդ դոլար պարտատոմսեր է թողարկել և որոշված է, որ պարտատոմսերի նոր խմբաքանակը թողարկի առաջիկա ամիս:
Այս նախագծի իրագործման համար սաուդցիները խորհրդակցություններ են կատարել արտասահմանյան որոշ բանկերի, այդ թվում՝ Բրիտանիայի «Էչ Էս Բի Սի» և ԱՄՆ-ի «Սիթիբանք»-ի հետ:
Համաձայն այս հաղորդման, Սաուդյան Արաբիայի բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին երրորդ անընդմեջ տարին կազմել է ավելի քան 79 միլիարդ դոլար: Դա համարվում է Սալման Բեն Աբդոլազիզի թագավորության շրջանի ամենամեծ ձախողումը:
Սաուդյան Արաբիայի տնտեսության ներկա պայմանները տարածաշրջանում Արաբիայի ոտնձգողական քաղաքականությունները ձախողելուց հետո մրցակից ու անկախ դերակատարներին, այդ թվում Ռուսաստանին, Իրաքին ու Իրանին հարվածելու համար նավթի զենքից օգտվելու, ինչպես նաև սաուդացի արքայազնների զեխ կյանքի սարսափելի ծախսերի, Սիրիայում ու Իրաքում արտասահմանցի ահաբեկիչների աշխատավարձերի վճարման, Եմենում Ալե Սաուդի պատերազմի ծախսերի, Ռիադի տնտեսական անգործունյա քաղաքականությունների և այդ արկածախնդիր ու միջամտող ռեժիմի սպառազինական գնումների բազմաթիվ պայմանագրերի արդյունքն են համարվում: