Սաուդյան Արաբիայում խոշտանգումների հետևանքով մահացել է շիա կալանավոր
Սաուդյան Արաբիայում խոշտանգումների հետևանքով մահացել է շիա կալանավոր:Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի իրավական ոլորտի ակտիվիստներն այսօր հայտարարել են ,որ մեկ շաբաթ առաջ անհիմն մեղադրանքով Ալե Սաուդյան վարչակարգի գործակալների կողմից ձերբակալված Ջաբեր Ալ Աղիլին խոշտանգումների հետևանքով մահացել է:
Ըստ հաղորդման՝ Սաուդյան վարչակարգի պաշտոնյաները պատասխանատվությունն իրենց ուսերից թոթափելու համար հայտարարել են ,թե Ալ Աղիլին ինքնասպանություն է գործել:
Սաուդյան պաշտոնյաները Ալ Աղիլի ընտանիքից ու հարազատներից պահանջել են ,որ բոլորին հայտնեն թե իրենց որդին իրեն կախել է բանտում, հակառակ դեպքում իրենց որդու դիակը չեն ստանա: Ալ-Աղիլիի ընտանիքը մերժել է այդ պահանջը: