Իրաքի բանակային ուժերը մտել են Մոսուլի համալսարան
Իրաքի անվտանգության աղբյուրները հայտարարել են ,որ Իրաքի բանակային ուժերն այսօր առավոտյան մտել են Մոսուլում գտնվող համալսարանի շենքը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ, իրաքյան անվտանգության աղբյուրները նշել են,որ ներկայումս համալսարանի ներսում ծանր բախումներ են ընթանում Իրաքի անվտանգության ուժերի ու ահաբեկիչների միջև:
«Մեծ հավանականությամբ, Մոսուլի համալսարանի շենքն առաջիկա ժամերին ամբողջությամբ կազատագրվի ահաբեկիչների վերահսկողությունից »,հայտնել են իրաքյան աղբյուրները:
Իրաքի բանակի շտաբը հայտարարել է,որ իրաքյան ուժերը երկրի պետական շենքերը դուրս են բերել ԻԼԻՊ-ի վերահսկողությունից:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Տիգրիս գետի վրա գտնվող Մոսուլ քաղաքի բոլոր կամուրջները՝ իրաքյան ուժերի առաջընթացը կանխելու համար:
Իրաքյան մի աղբյուր հայտնել է, որ ԻԼԻՊ-ի 9 պարագլուխներ իրենց ընտանիքների հետ Մոսուլից փախել են Սիրիա: