Ստամբուլում շենք է փլուզվել. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50905-Ստամբուլում_շենք_է_փլուզվել._կան_զոհեր
Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի Բեշթելսիզ թաղամասում շենք է փլուզվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 16:01 Asia/Tehran
  • Ստամբուլում շենք է փլուզվել. կան զոհեր

Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի Բեշթելսիզ թաղամասում շենք է փլուզվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Փլուզման հետևանքով  2 մեծահասակ և մեկ երեխա զոհվել են, 5 մարդ` վիրավորվել:

Շենքը կառուցվել է 1993-ին  և բնակեցվել 1997-ից:

Վթարային լինելու պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ 2015-ի դեկտեմբերի 24-ից սկսած շենքը համարվել է բնակության համար ոչ պիտանի:

Armenpress.am