Սիրիայի հարցով լարվածություն է ծագել Թուրքիայի ու ԱՄՆ-ի իշխանությունների միջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51046-Սիրիայի_հարցով_լարվածություն_է_ծագել_Թուրքիայի_ու_ԱՄՆ_ի_իշխանությունների_միջև
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ, ասել է. «ԱՄՆ-ն պիտի վերջ տա Սիրիայում ահաբեկչական խմբերի հետ համագործակցությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 04:15 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով լարվածություն է ծագել Թուրքիայի ու ԱՄՆ-ի իշխանությունների միջև

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ, ասել է. «ԱՄՆ-ն պիտի վերջ տա Սիրիայում ահաբեկչական խմբերի հետ համագործակցությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը Անկարայի «Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն քննադատել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցություններին զինված որոշ խմբերի մասնակցության կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարք Թուների հայտարարությունը: «Սիրիայի բանակցություններին ծայրահեղական խմբերի մասնակցությունն անիմաստ է». ասել է նա:

Թուրքիայի պաշտոնատարներն, այդ թվում նախագահը, վարչապետն ու պաշտպանության նախարարը, վերջին օրերին ԱՄՆ-ին մեղադրել են Սիրիայում կռվող խմբերին պաշտպանելու հարցում, ասելով, որ ԱՄՆ-ի հանձնած զենքերը ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի փոխարեն տրամադրվում են ծայրահեղական խմբերին և ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի հավակնությունն իրականությանը չի համապատասխանում»:

«Մենք երեկ Մոսկվայում իրանցի ու ռուս դիվանագետների հետ խորհրդակցել ենք Սիրիայում հրադադարի ամրապնդման ու նաև Աստանայի բանակցությունների շուրջ»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն պատասխանելով Աստանայի բանակցություններին ազդեցիկ կողմերի ներկայության հավանականության մասին հարցումին, ասել է. «ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի ներկայության շուրջ համաձայնություն ունենք Ռուսաստանի հետ: Մենք նրանց հրավեր ենք ուղարկելու և ընդհանուր առմամբ ցանկանում ենք այնպիսի երկրների ու կառույցների ներկայությունը, որոնք կսատարեն խաղաղությանն ու հրադադարին»: