Թուրքիան կասեցրել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին քրդական կողմի մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51103-Թուրքիան_կասեցրել_է_Աստանայում_Սիրիայի_հարցով_բանակցություններին_քրդական_կողմի_մասնակցությունը
Թուրքիան կասեցրել է Աստանայում անցկացվելիք խաղաղ բանակցություններին «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի մասնակցությունը: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ վկայակոչելով «Դեմոկրատական Դաշնություն» քրդական մարմնի համանախագահ Ֆաուզա Յուսեֆի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 09:36 Asia/Tehran
  • Թուրքիան կասեցրել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին քրդական կողմի մասնակցությունը

Թուրքիան կասեցրել է Աստանայում անցկացվելիք խաղաղ բանակցություններին «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի մասնակցությունը: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ վկայակոչելով «Դեմոկրատական Դաշնություն» քրդական մարմնի համանախագահ Ֆաուզա Յուսեֆի հայտարարությունը:

«Ֆիրատ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  հնարավոր է, որ քրդական ներկայացուցիչների մասնակիցների ցանկից բացառելը բացասաբար ազդի ֆորումի աշխատանքի ընթացքի վրա:

Ֆաուզա Յուսեֆը նշել է, որ սիրիական հակամարտությունում Թուրքիան հետապնդում է սեփական շահերը և Սիրիայի հյուսիսում հասնում իր ազդեցության հաստատմանը՝ փորձելով թույլ չտալ քրդական վարչակարգի հզորացումը:

Յուսեֆը նաև ասել է, որ թուրքական կողմը չի կարողանա ստիպել քրդերին հրաժարվել Հյուսիսային Սիրիայում Դաշնային դեկոկրատական կառույցի ստեղծման գաղափարից:

 

operativ.am/