Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ իր սահմանին պատ է կանգնեցրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51172-Թուրքիան_Սիրիայի_և_Իրաքի_հետ_իր_սահմանին_պատ_է_կանգնեցրել
Անվտանգության ապահովմանը միտված միջոցառումների շրջանակներում Սիրիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով կանգնեցվել է 330 կմ երկարությամբ մոդուլային բետոնե պատ: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, որ մոդուլային պատի կառուցման աշխատանքն ավարտվել է: Թուրքիայի հարավային սահմանին 191 կմ երկարությամբ ստեղծվել է նաև փշոտ մետաղալարերից ստեղծված պատնեշ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 15:36 Asia/Tehran
  • Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ իր սահմանին պատ է կանգնեցրել

Անվտանգության ապահովմանը միտված միջոցառումների շրջանակներում Սիրիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով կանգնեցվել է 330 կմ երկարությամբ մոդուլային բետոնե պատ: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, որ մոդուլային պատի կառուցման աշխատանքն ավարտվել է: Թուրքիայի հարավային սահմանին 191 կմ երկարությամբ ստեղծվել է նաև փշոտ մետաղալարերից ստեղծված պատնեշ:

Ինչպես հաղորդում է թուրքական պաշտոնական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերջին տարվա ընթացքում կանխվել է թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու 57 186 փորձ, ընդ որում` խախտումների մեծ մասը (89.5%) իրականացվել է թուրք-սիրիական սահմանին: Ձերբակալվել է 424 641 մարդ, որոնց թվում կան 74 երկրների քաղաքացիներ: Իրավախախտների մեծ մասը (390 336) սիրիացիներ են: Ընդ որում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու նպատակով սահմանը հատած վարձկանների թիվը համեմատություն 2015 թվականի տվյալների, յոթ անգամ նվազել է:

 Ankakh.com