Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ իր սահմանին պատ է կանգնեցրել
Անվտանգության ապահովմանը միտված միջոցառումների շրջանակներում Սիրիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով կանգնեցվել է 330 կմ երկարությամբ մոդուլային բետոնե պատ: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, որ մոդուլային պատի կառուցման աշխատանքն ավարտվել է: Թուրքիայի հարավային սահմանին 191 կմ երկարությամբ ստեղծվել է նաև փշոտ մետաղալարերից ստեղծված պատնեշ:
Ինչպես հաղորդում է թուրքական պաշտոնական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերջին տարվա ընթացքում կանխվել է թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու 57 186 փորձ, ընդ որում` խախտումների մեծ մասը (89.5%) իրականացվել է թուրք-սիրիական սահմանին: Ձերբակալվել է 424 641 մարդ, որոնց թվում կան 74 երկրների քաղաքացիներ: Իրավախախտների մեծ մասը (390 336) սիրիացիներ են: Ընդ որում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու նպատակով սահմանը հատած վարձկանների թիվը համեմատություն 2015 թվականի տվյալների, յոթ անգամ նվազել է:
Ankakh.com