ԵՄ-ն իր դիվանագիտական կենտրոնը Երուսաղեմ չի տեղափոխի
ԵՄ-ն չի պատրաստվում Թել Ավիվում հաստատված իր ներկայացուցչության կենտրոնը տեղափոխել Երուսաղեմ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Բրյուսելում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել է, որ միությունն իր դիվանագիտական կենտրոնը Թելավիվից Երուսաղեմ չի տեղափոխելու:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասախանատուն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այդ երկրի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա երկրի մայրաքաղաքը:
ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից զավթված Երուսաղեմ տեղափոխելլու Դոնալդ Թրամփի հայտարարությունը քննադատության է արժանացել պաղեստինյան ու միջազգային շրջանակների կողմից: