Ստամբուլում Թուրքիայի հայ ակնագործերի և ոսկերիչների մասին գիրք է հրատարակվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51439-Ստամբուլում_Թուրքիայի_հայ_ակնագործերի_և_ոսկերիչների_մասին_գիրք_է_հրատարակվել
Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոսական կազմի անդամ, դոցենտ Ֆաթոշ Ալթընբաշ Սարըգյուլը Ստամբուլի «Փակ շուկա» («Քափալը չարշը») անվամբ հիշատակվող (զբոսաշրջիկների շրջանում «Գրանդ բազար» անվամբ է ճանաչված.-tert.am) հայտնի շուկայի ակնագործների և ոսկերիչների մասին գիրք է հրատարակել, որը կոչել է «Մի վերափոխման պատմություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 18:44 Asia/Tehran
  • Ստամբուլում Թուրքիայի հայ ակնագործերի և ոսկերիչների մասին գիրք է հրատարակվել

Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոսական կազմի անդամ, դոցենտ Ֆաթոշ Ալթընբաշ Սարըգյուլը Ստամբուլի «Փակ շուկա» («Քափալը չարշը») անվամբ հիշատակվող (զբոսաշրջիկների շրջանում «Գրանդ բազար» անվամբ է ճանաչված.-tert.am) հայտնի շուկայի ակնագործների և ոսկերիչների մասին գիրք է հրատարակել, որը կոչել է «Մի վերափոխման պատմություն»:

«Ակօսին» տված հայրցազրույցում Սարըգյոըլը նշել է, որ Ստամբուլի «Փակ շուկա»-ում իր հանդիպած ակնագործների ու ոսկերիչների մեծ մասը հայեր էին և ցավով արձանագրել, որ ներկա փուլում այդ արհեստը լուրջ անկում է գրանցում տարբեր սոցիալական խնդիրների պատճառով: 
«Զրուցածս 28 վարպետներից միայն երեքն էին ասորիներ, մնացածը՝ հայեր էին», - նշում է գրքի հեղինակը, հավելելով, որ պատմական շուկան արդեն տեսել է արհեստավորների տասնյակ սերնդափոխություններ:
Ներկայում Ստամբուլում ակնագործությամբ ու ոսկերչությամբ կամ արծաթագործությամբ զբաղվող արհեստավորները հիմնականում Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-tert.am) տարբեր գավառներից մոտ 30 տարի առաջ ժամանած քրիստոնյաներ են՝ սասունցիներ, բիթլիսեցիներ, մշեցիներ ու մարդինցիներ, նրանցից առաջ առավել ակտիվ էին բուն պոլսահայերը, որոնք էլ արհեստը փոխանցեցին Ստամբուլ հասած գավառահայերին: 
Հեղինակը նշում է, որ յուրաքանչյուր սերունդ և պատմական ժամանակաշրջան ուրույն ձևով է արտահայտվել պատրաստված զարդերի մեջ:
Ի դեպ, ներկայում Ստամբուլի «Փակ շուկա»-ում աշխատում է մոտ երկու հազար հայ ոսկերիչ, իսկ հայերին պատկանող ոսկերչական ապրանքանիշների թիվն անցնում է հազարը:
Ըստ Սարըգյուլի՝ ակնագործությունն ու նման արհեստները այս համայնքների շրջանում սկսեցին անկում ապրել երիտասարդների՝ արհեստի փոխարեն բարձրագույն կրթության ձգտման հետևանքով: 

Tert.am