Դեմիրթաշի և Յուքսեքդաղի համար երկարաժամկետ ազատազրկում է պահանջվել
Թուրքիայի դատախազությունը երեքշաբթի օրը ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ մեղադրված Սալահեդդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի համար համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկում է պահանջել:
Համաձայն Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Ֆիգեն Յուքսեքդաղը Սալահեդդին Դեմիրթաշի հետ միասին ղեկավարում են Թուրքիայի Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը:
Այդ երկու քաղաքական գործիչները անցած նոյեմբերի սկզբին Թուրքիայում Ազգերի ժողովրդավարություն կուսակցության 10 պատգամավորների հետ միասին, որոնց անձեռնմխելիությունը չեղարկվել էր, կալանքի տակ էիեն առնվել:
Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը հերքում է որպես ՔԲԿ-ի քաղաքական թև ճանաչվելը:
Դեմիրթաշն ասում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պահանջած նախագահական համակարգի հետ հակառակելու պատճառով է պատժվում: