Դեմիրթաշի և Յուքսեքդաղի համար երկարաժամկետ ազատազրկում է պահանջվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51448-Դեմիրթաշի_և_Յուքսեքդաղի_համար_երկարաժամկետ_ազատազրկում_է_պահանջվել
Թուրքիայի դատախազությունը երեքշաբթի օրը ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ մեղադրված Սալահեդդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի համար համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկում է պահանջել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 04:12 Asia/Tehran
  • Դեմիրթաշի և Յուքսեքդաղի համար երկարաժամկետ ազատազրկում է պահանջվել

Թուրքիայի դատախազությունը երեքշաբթի օրը ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ մեղադրված Սալահեդդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի համար համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկում է պահանջել:

Համաձայն Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Ֆիգեն Յուքսեքդաղը Սալահեդդին Դեմիրթաշի հետ միասին ղեկավարում են Թուրքիայի Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը:

Այդ երկու քաղաքական գործիչները անցած նոյեմբերի սկզբին Թուրքիայում Ազգերի ժողովրդավարություն կուսակցության 10 պատգամավորների հետ միասին, որոնց անձեռնմխելիությունը չեղարկվել էր, կալանքի տակ էիեն առնվել:

Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը հերքում է  որպես ՔԲԿ-ի քաղաքական թև ճանաչվելը:

Դեմիրթաշն ասում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պահանջած նախագահական համակարգի հետ հակառակելու պատճառով  է պատժվում: