Բողոքի ցույցեր Բահրեյնում
Բահրեյնի երեք հեղափոխական երիտասարդների մահապատժի ենթարկվելուց չորս օր անց, այդ երկրի Ալ- Սենաբես տարածքում տեղի են ունենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ուղղված ծավալուն ցույցեր:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրեյնի Ալ-Սենաբես տարածքի բնակիչները և հասարակական ակտիվիստները չորեքշաբթի օրը ժողովրդին կոչ են արեցին մասնակցել մահապատժի ենթարկված բահրեյնցի երեք երիտասարդների հիշատակի մեծարման հանդիսությանը:
Հաղորդումների համաձայն, Բահրեյնի անվտանգության ծառայության աշխատակիցները ժողովրդին արգելում են մուտք գործել Ալ-Մահուզ գերեզմանատուն, որտեղ հողին են հանձնվել հիշյալ երեք երիտասարդների դիերը:
Ալե Խալիֆայի ռեժիմը հունվարի 15-ի վաղ առավոտյան գնդակահարեց բահրեյնցի երեք ընդդիմադիր ակտիվիստ երիտասարդներ՝ Սամի Մաշիմային, Ալի Սանքիսին և Աբբաս Սամիին:
Ակտիվիտների մահապատժի գործադրումն արժանացել է ներքին ու արտասահմանյան ծավալուն բողոքների: