Բողոքի ցույցեր Բահրեյնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51616-Բողոքի_ցույցեր_Բահրեյնում
Բահրեյնի երեք հեղափոխական երիտասարդների մահապատժի ենթարկվելուց չորս օր անց, այդ երկրի Ալ- Սենաբես տարածքում տեղի են ունենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ուղղված ծավալուն ցույցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 04:18 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Բահրեյնում

Բահրեյնի երեք հեղափոխական երիտասարդների մահապատժի ենթարկվելուց չորս օր անց, այդ երկրի Ալ- Սենաբես տարածքում տեղի են ունենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ուղղված ծավալուն ցույցեր:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրեյնի  Ալ-Սենաբես տարածքի բնակիչները և հասարակական ակտիվիստները չորեքշաբթի օրը ժողովրդին կոչ են արեցին մասնակցել մահապատժի ենթարկված բահրեյնցի երեք երիտասարդների հիշատակի մեծարման հանդիսությանը:

Հաղորդումների համաձայն, Բահրեյնի անվտանգության ծառայության աշխատակիցները ժողովրդին արգելում են մուտք գործել  Ալ-Մահուզ գերեզմանատուն, որտեղ հողին են հանձնվել հիշյալ երեք երիտասարդների դիերը:

Ալե Խալիֆայի ռեժիմը հունվարի 15-ի վաղ առավոտյան գնդակահարեց բահրեյնցի երեք ընդդիմադիր ակտիվիստ երիտասարդներ՝ Սամի Մաշիմային, Ալի Սանքիսին և Աբբաս Սամիին:

Ակտիվիտների մահապատժի գործադրումն արժանացել է ներքին ու արտասահմանյան ծավալուն բողոքների: