Հալեպում մասսայական գերեզման է հայտնաբերվել
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալը տեղեկացրել է այդ երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում սիրիացիների պատկանող մասսայական գերեզմանի հայտնաբերման մասին:
«Ալ-Ալամ»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մանզար Մանզարն այդ կազմակերպության պատասխանատուներին հղած նամակում տեղեկացրեցլ է Հալեպի «Սաքրի» թաղամասի դպրոցում մասսայական գերեզմանի հայտնաբերման մասին: Գերեզմանում հայտնաբերվել են Սիրիայի բանակի 27 զինվորների աճյունները:
Մանզար Մանզարը հավելել է, որ գերեզմանը հայտնաբերվել է մի դպրոցում, որը նախապես գտնվել է «Ֆաջր-ալ-էսլամ» խմբի վերահսկողության տակ: Որոշ երկրներ հիշյալ խմբին դասել են Սիրիայի չափավորական ընդդիմության շարքը և նրան ֆինանսական ու լոգեստիկային հովանավորություն են ցուցաբերել:
«Գերեզմանում հայտնաբերվել են նաև 37 այլ դիակներ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ»,-նշել է սիրիացի պաշտոնատարը:
Համաձայն այս հաղորդման, գերեզմանում հայտնաբերվածներից շատերը սպանվել են գանգին արձակված գնդակով կամ գլխատման միջոցով, իսկ որոշներն էլ կտտանքների հետևանքով: