Հալեպում մասսայական գերեզման է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51772-Հալեպում_մասսայական_գերեզման_է_հայտնաբերվել
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալը տեղեկացրել է այդ երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում սիրիացիների պատկանող մասսայական գերեզմանի հայտնաբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2017 07:46 Asia/Tehran
  • Հալեպում մասսայական գերեզման է հայտնաբերվել

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալը տեղեկացրել է այդ երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում սիրիացիների պատկանող մասսայական գերեզմանի հայտնաբերման մասին:

«Ալ-Ալամ»-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մանզար Մանզարն այդ կազմակերպության պատասխանատուներին հղած նամակում տեղեկացրեցլ է Հալեպի «Սաքրի» թաղամասի դպրոցում մասսայական գերեզմանի հայտնաբերման մասին: Գերեզմանում հայտնաբերվել են Սիրիայի բանակի 27 զինվորների աճյունները:

Մանզար Մանզարը հավելել է, որ գերեզմանը հայտնաբերվել է մի դպրոցում, որը նախապես գտնվել է «Ֆաջր-ալ-էսլամ» խմբի վերահսկողության տակ: Որոշ երկրներ հիշյալ խմբին դասել են Սիրիայի չափավորական ընդդիմության շարքը և նրան ֆինանսական ու լոգեստիկային հովանավորություն են ցուցաբերել:

«Գերեզմանում հայտնաբերվել են նաև 37 այլ դիակներ, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ»,-նշել է սիրիացի պաշտոնատարը:

Համաձայն այս հաղորդման,   գերեզմանում հայտնաբերվածներից շատերը սպանվել են գանգին արձակված գնդակով կամ գլխատման միջոցով, իսկ որոշներն էլ կտտանքների հետևանքով: