Ստամբուլում նռնականետից կրակ են բացել անվտանգության վարչության շենքի վրա
Հունվար 20, 2017 19:16 Asia/Tehran
Անհայտ անձինք նռնականետից կրակ են բացել Ստամբուլի Վաթան փողոցում գտնվող անվտանգության վարչության շենքի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն՝ վկայակոչելով DHA գործակալությունը։
Նախնական տեղեկություններով, արկերը նշանակետին չեն հասել։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Սկսվել են կրակ բացողների հայտնաբերման գործողությունները։
News.am
Պիտակ