Իրանի պատվիրակությունը ժամանել է Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51874-Իրանի_պատվիրակությունը_ժամանել_է_Ղազախստան
ԻԻՀ ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի գլխավորած ԻԻՀ պատվիրակությունը, Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայի նստաշրջանին մասնակցելու նպատակով, շաբաթ օրը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 07:23 Asia/Tehran
  •   Իրանի պատվիրակությունը ժամանել է Ղազախստան

ԻԻՀ ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի գլխավորած ԻԻՀ պատվիրակությունը, Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայի նստաշրջանին մասնակցելու նպատակով, շաբաթ օրը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին գլխավորում է իրանական պատվիրակությունը:

Իրանական պատվիրակությունը Աստանայում մասնակցելու է Ռուսաստանի և Թուրքիայի  պատվիրակությունների հետ բանակցություններին:

Հոսեյն Ջաբերի Անսարին չորեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և այդ երկրում կայունությանը սատարելու կապակցությամբ երկու երկրի վճռականությունը:

Աստանայի նստաշրջանը հունվարի 23-ին և 24-ին կգումարվի Ղազախստանում` Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ :

Նստաշրջանի նպատակն է հրադադարի ամրապնդումը, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը և Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության հաստատումը: