Հրաձգություն Ջեդդայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51877-Հրաձգություն_Ջեդդայում
ԶԼՄ-ները տեղեկացրել են Արաբիայի արևմտյան Ջեդդա ծովափնյա քաղաքի արևելքում գտնվող Ալ-Հարազաթ տարածքում տեղի ունեցած հրաձգության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 07:31 Asia/Tehran
  • Հրաձգություն Ջեդդայում

ԶԼՄ-ները տեղեկացրել են Արաբիայի արևմտյան Ջեդդա ծովափնյա քաղաքի արևելքում գտնվող Ալ-Հարազաթ տարածքում տեղի ունեցած հրաձգության մասին:

«Սքայ Նյուզ»-ը հղում կատարելով սաուդական աղբյուրների հաղորդել է, որ Արաբիայի անվտանգության ուժերը Ջեդդայի հարավում գտնվող  Հայ-ալ-Հարազաթում պաշարել են զինված գրոհայինների մի խմբի:

Հաղորդումները նաև վկայում են բախման վայրում թեթև պայթյունի մասին:

 2016 թվականի հուլիսին անծանոթ մի անձ իր հետ կրած պայթուցիկ նյութերը պայթեցրել էր Ջեդդայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի շենքի մերձակայքում: Հարձակման ընթացքում գրոհային անձը սպանվել էր, երկու սաուդցի ոստիկաններ` վիրավորել:

Ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու Արաբիայի քաղաքականությունները հանգեցրել են մի խումբ բողոքարարների սպանության  ու տասնյակ ուրիշների վիրավորվելուն: