Էրդողան.«Թուրքիայի ժողովուրդը հանրաքվեով կորոշի սահմանադրության փոփոխության նախագիծը»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադառնալով սահմանադրական փոփոխության մասին հանրաքվեին հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահն ասել է.-«Ներկայումս հասարակական վայրերում անձամբ քարոզչություն չեմ տանելու սակայն պատրաստ եմ մասնակցել այդ կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մասին Էրդողանն ասել է.-«Ցանկանում եմ հանդիպել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, որպեսզի ծանոթանամ Միջին Արևելքի խնդիրների կապակցությամբ նրա տեսակետներին: Իմ համար մեծ կարևորություն ունեն Միջին Արևելքի քաղաքական զարգացումները: Այդ տարածաշրջանում ներկայումս տեղի են ունենում մեծ փոփոխություններ»:
«Թուրքիան մեծ և ազդեցիկ երկիր է Միջին Արևելքի տարածաշրջանում: Եվ մենք թույլ չենք տա, որ վերտարածաշրջանային ուժերը որոշում կայացնեն այս տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ». հավելել է Էրդողանը:
Նա ասել է.-« Թուրքիայի սահմանադրության փոփոխության հանրաքվեն կայանալու է 2019 թվականին: Թուրքիայի ժողովուրդը որոշում կկայացնի և մենք կընդունենք այդ որոշումը»: