Էրդողան.«Թուրքիայի ժողովուրդը հանրաքվեով կորոշի սահմանադրության փոփոխության նախագիծը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52048-Էրդողան._Թուրքիայի_ժողովուրդը_հանրաքվեով_կորոշի_սահմանադրության_փոփոխության_նախագիծը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադառնալով սահմանադրական փոփոխության մասին հանրաքվեին հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2017 12:40 Asia/Tehran
  • Էրդողան.«Թուրքիայի ժողովուրդը հանրաքվեով կորոշի սահմանադրության փոփոխության նախագիծը»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադառնալով սահմանադրական փոփոխության մասին հանրաքվեին հայտարարել է, որ վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահն ասել է.-«Ներկայումս հասարակական վայրերում անձամբ քարոզչություն չեմ տանելու սակայն պատրաստ եմ մասնակցել այդ կապակցությամբ կազմակերպվելիք  միջոցառումներին»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մասին Էրդողանն ասել է.-«Ցանկանում եմ հանդիպել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, որպեսզի ծանոթանամ Միջին Արևելքի խնդիրների կապակցությամբ նրա տեսակետներին: Իմ համար մեծ կարևորություն ունեն Միջին Արևելքի քաղաքական զարգացումները: Այդ տարածաշրջանում ներկայումս տեղի  են ունենում մեծ փոփոխություններ»:

«Թուրքիան մեծ և ազդեցիկ երկիր է Միջին Արևելքի տարածաշրջանում: Եվ մենք թույլ չենք տա, որ վերտարածաշրջանային ուժերը որոշում կայացնեն այս տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ». հավելել է Էրդողանը: 

Նա ասել է.-« Թուրքիայի սահմանադրության փոփոխության հանրաքվեն  կայանալու է  2019 թվականին:  Թուրքիայի ժողովուրդը որոշում կկայացնի և մենք կընդունենք այդ որոշումը»: