Թուրքիայի ալևիները դեմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52121-Թուրքիայի_ալևիները_դեմ_կքվեարկեն_սահմանադրական_փոփոխություններին
Թուրքիայում ալևիական «Բեքթաշի» ֆեդերացիայի (ABF) նախագահ Մուհիթթին Յըլդըզը հայտարարել է, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմված և խորհրդարանի ձայների մեծամասնությամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծում անտեսված են ալևիների կրոնական իրավունքներն ու ազատությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 07:36 Asia/Tehran
  • Թուրքիայի ալևիները դեմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին

Թուրքիայում ալևիական «Բեքթաշի» ֆեդերացիայի (ABF) նախագահ Մուհիթթին Յըլդըզը հայտարարել է, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմված և խորհրդարանի ձայների մեծամասնությամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծում անտեսված են ալևիների կրոնական իրավունքներն ու ազատությունը:

Ինչպես գրում է «Ջումհուրիյեթը»` Յըլդըզը հայտնել է, որ իրենց ֆեդերացիայի շրջանակում իրենք նիստեր են հրավիրել Անկարայում և Էրզինջանում (պատմական Երզնկա - tert.am), ինչից հետո նիստեր կգումարվեն Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում և Ադըյամանում: Յըլդըզը հայտարարել է, որ սպասվելիք հանրաքվեի ընթացքում իրենք չեն քվեարկի Սահմանադրության այս տարբերակի օգտին և նույնը տարբեր հանդիպումների ընթացքում կոչ են անելու ամբողջ Թուրքիայի ալևիներին:Նշենք, որ ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըկբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները: